Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին այսօր հայտարարել է, որ երկրում սպասվում են մեծ ներդրումներ մասնավորապես հետևյալ ոլորտներում` էներգետիկայի, տրանսպորտի և կապի, նոր զբոսաշրջային օբյեկտների շինարարության: Եվ նաև, այն որ լարին կայունանում է ու ամրապնդվում:
«Վրաստանում սկվսում է հազարամյակի հեղափոխական նախագծի իրականացումը, դա նավահանգիստն է` Անակլիայում: Վերջերս ավարտվել է դոնորների համաժողովը, որի ժամանակ որոշվել է, որ սկսվելու է Խաշուրի – Զեստափոնի մայրուղու շինարարությունը: Բացի այդ այս երեկո, ճապոնացիների հետ կկնքենք շինարարության տարածքներից մեկի ֆինանսավորման համաձայնագիրը: Այնպես, որ պլանները լուրջ և շոշափելի են, դրանց իրականացումը անպայման նպաստելու է երկրի տնտեսական վերելքին», – հայտարարել է Խադուրին:
Վրաստանի ֆինանսների նախարարը կանխատեսել է, ասելով, որ ակնակալում է կարճ ժամանակահատվածում լարիի փոխարժեքի կայունացում, իսկ միջին ժամկետներում` ամրապնդում:
«Մենք կատարում ենք մեր խոսքն այն մասին, որ պետական բյուջեն չի ճնշում փոխարժեքին: Մենք ակնկալում ենք, որ մակարդակը կկայունանա և կամրապնդվի միջին ժամկետներում», – հայտարարել է նախարարը:
Էդիտա Բադասյան