Վրաստանն արդեն չորրոդ անգամ է հյուրընկալում է ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2018» բազմազգ զորավարություններին, որին մասնակցում են 13 երկրների ավելի քան 3000 զինվորականներ:
Վազիանիում պաշտոնապես բացվեց «Ուժը համագործակցության մեջ է» ուղերձ ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որին մասնակցում են 13 երկրների ռազմանական ծառայությունների ներկայացուցիչներ ու զիտեխնիկա: Օգոստոսի 1-ից մինչև 15-ը անցկացվող վարժանքներին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրներ՝ այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը։
Հայաստանը կմասնակցի զորավարժություններին 4 հոգանոց սպայական կազմով։ Հայ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում:
Հատուկ զորավարժություններին մասնակցելու համար Վրաստան են ժամանել ամերիկացի գեներալներ: ԱՄՆ-ի ազգային գվարդիայի բյուրոյի հրամանատար՝ գեներալ Ջոզեֆ Լինգելը, Ջորջիա նահանգի բանակի ազգային գվարդիայի հրամանատար՝ բրիգադի գեներալ Ռենդել Սիմոնսը և ԱՄՆ-ի ազգային հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ջոն Գրոնսկին։
Ռազմական երգչախմբիի կողմից Վրաստանի պետական հիմնի կատարումից հետո մեկ րոպե լռությամբ զոհված զինվորականների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, ռազմական ծառայություններին պաշտոնական խոսքով հանդես եկան Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբաիան, ԱՄՆ-ի դեսպանի պարտականությունները կատարող Էլիզաբեթ Ռուդը և ԱՄՆ-ի ազգային գվարդիայի բյուրոյի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Լինգելը։
Աղբյուրը՝ 1tv.ge