«Իմ կառավարության ռազմավարությունն է Վրաստանը դարձնել տարածաշրջանի կենտրոն՝ բիզնեսի, առևտրի, ֆինանսների, լոջիստիկայի, տուրիզմի և կրթության ոլորտներում», – այս մասին «Դոյչե Վելլեի» հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ինչպես տեղեկացրել են վարչապետի վարչակազմից, Վրաստանի կառավարության ղեկավարը գերմանական առաջատար ԶԼՄ-ների հարցերին պատասխանել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի այցի շրջանակներում:
Մամուկա Բախտաձեն բոլորի ուշադրությունը հղել է Վրաստանի դերի վրա որպես Եվրոպան և Ասիան կապող ամենակարճ ճանապարհ, և նշել, որ էլ ավելի շատ ընկերություններ են հետաքրքրված երկրում ներդրումներ կատարելու հարցով:
«Եթե նայենք քարտեզին, ապա Վրաստանը, բնականաբար, տարածաշրջանի կենտրոն դառնալու թեկնածու է համարվում: Մենք դարպասներ ենք ներկայացնում դեպի ծով ելք չունեցող 8 երկրների համար: Հետևաբար, իմ կառավարության ռազմավարությունն է Վրաստանը դարձնել տարածաշրջանի կենտրոն … », – ասել է Մամուկա Բախտաձեն:
Նյութը՝ interpressnews.ge-ից