Tv Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշքարավային վերջին հրաժեշտն են տվել ծափահարություններով: Մի քանի րոպե առաջ օպերատորի դին դուրս է բերվել Իոսելիանի փողոցում գտնվող իր տնից:
Նրա գործընկերները, օպերատորները, տան մոտ միջանցք ստեղծեցին իջեցված տեսախցիկներով:
Tv Pirveli-ի օպերատորի տան մոտ առավոտից մարդաշատ էր, հուղարկավորությանը ներկա էին նրա գործընկերներն ու քաղաքական գործիչները: Լեքսո Լաշքարավան մահացավ երկու օր առաջ: Նա տուժել էր հուլիսի 5-ին տեղի ունեցաղ ցույցի ժամանակ: Օպերատորը դաժան ծեծի է ենթարկվել «Թբիլիսիի փրայդի» հակառակորդների կողմից, երբ նա կատարում էր իր մասնագիտական պարտականությունները: