Ըստ «Սաքստատի» տվյալների` 2018 թվականի IV եռամսյակում, Վրաստանում միջին անվանական աշխատավարձը՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 61,1 լարիով և կազմել է 1202.0 լարի:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2018 թվականի IV եռամսյակում՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աշխատավարձի աճ է նկատվել գրեթե բոլոր ոլորտներում:
Գործունեության տեսակների համաձայն, համեմատաբար բարձր աշխատավարձ է արձանագրվել հետևյալ ոլորտներում` մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն` 2144,9 լարի (տարեկան աճ`0,6%), շինարարություն` 1956,4 լարի (տարեկան աճ՝ 1,4%), ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 1902,0 լարի (տարեկան աճ` 7,3%): 2018 թ.-ի IV եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 906,0 լարի, իսկ տղամարդկանցը՝ 1468,5 լարի, տարեկան աշխատավարձի աճը, համապատասխանաբար, կազմել է` 46,5 և 81,1 լարի: Գրեթե բոլոր ոլորտներում՝ գործունեության տեսակների համաձայն, տղամարդկանց աշխատավարձը գերազանցել է կանանց աշխատավարձը: 2018 թ.-ի IV եռամսյակում, գործարար հատվածում վարձու աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 1318,7 լարի (տարեկան աճը՝ 77,2 լարի):
2018 թվականի IV եռամսյակում՝ ոչ կոմերցիոն և ֆինանսական հատվածում, միջին ամսական աշխատավարձը աճել է 38,6 լարիով և կազմել 1012,5 լարի` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ:
Ըստ գործունեության տեսակների, ֆինանսական և ապահովագրական գործունեությամբ, ինչպես նաև ծառայությունների այլ տեսակներով զբաղվող անձինք ունեն համեմատաբար բարձր աշխատավարձ: