Վրաստանի քաղաքացիները կկարողանան իրենց SIM քարտերին ներբեռնել անձնական նույնականացման տվյալներն և հետո օգտագործել դրանք:
Հանրային ծառայությունների զարգացման գործակալությունը ծրագրային համակարգի ապահովման և նրա տեխնիկական աջակցության համար հայտարարել է տենդեր-մրցույթ: Նախագծի արժեքը, որի վերաբերյալ հայտարարվել է էլեկտրոնային տենդերը, արժի 5.8 միլիոն լարի:
Նախագծի ակտիվացումից հետո SIM քարտը ձեռք կբերի ID քարտերի գործառույթներ, նրանում կներբեռնվեն բոլոր անձնական նույնականացման տվյալները և քաղաքացին ըստ իր ցանկության կունենա էլեկտրոնային ստորագրության գործառույթը ակտիվացնելու հնարավորություն: Նախագծի օգնությամբ այդպիսի բջջային SIM քարտի սեփականատերը ստիպված չի լինի անձը հաստատող փաստաթուղթ մշտապես իր հետ ունենալ: Շահագրգիռ ընկերությունների առաջարկները կընդունվեն մինչ հունիսի 25-ը:
Նյութը`apsny.ge- ից