Վրաստանի ողջ մասշտաբով վերջին 24 ժամվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունն արձանագրել է արտակարգ դրության և պարետային ժամվա 158 նոր խախտում: Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն:
Գերատեսչության տեղեկատվությամբ, Ներքին գործերի նախարարության համապատասխան բաժանմունքի աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով բոլոր փաստերի հետ կապված օպերատիվ արձագանք են ունեցել:
Ոստիկանությունն արտակարգ դրության պայմաններում շարունակում է աշխատել 24-ժամյա ռեժիմում:
Ապրիլի 7-ի ժամը 21:00-ից ապրիլի 8-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում՝ պարետային ժամվա ընթացքում, ՆԳՆ-ն տուգանել է 121 քաղաքացու: Բացի այդ, 4 քաղաքացի է տուգանվել՝ հանրային վայրերում մինչև 3 հոգու ներկայության և 2 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու կարգը խախտելու համար:
Իրավապահները տուգանել են նաև 4 քաղաքացու ինքնամեկուսացման կարգը խախտելու համար: Ոստիկանությունը տուգանել է նաև ուղևորների փոխադրման և մեքենայով տեղաշարժման կանոնները խախտող 31 քաղաքացու:
Հիշեցնենք, մեկ ամսով արտակարգ դրություն Վրաստանում սահմանվել է մարտի 21-ին: Մարտի 30-ին Վրաստանի ողջ մասշտաբով համընդհանուր կարանտին հայտարարվեց և պարետային ժամ: Արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: