Վրաստանի նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, գրեթե 7 տարվա բանտարկությունից հետո դուրս կգա բանտից: Նա կալանավայրը կթողնի փետրվարի 20-ին: Հենց այդ օրը լրանում է Մերաբիշվիլիի պատժի կրման ժամկետը:
Նախկին վարչապետ և նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է 2013 թվականի մայիսին: Նա պատիժ է կրում մի քանի գործով, այդ թվում 2011 թվականի մայիսի 26-ի ակցիան ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի գործով ապացույցներ թաքցնելու, ընտրողներին կաշառելու գործերով:
Մերաբիշվիլին դատապարտված է 6 տարի 9 ամիս ազատազրկման:
Ներկայումս Մերաբիշվիլիի դեմ դատարանը քննարկում է նոյեմբերի 7-ին կայացած հանրահավաքը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության ներխուժման գործը: Այս դեպքում Մերաբիշվիլին մեղադրվում է լիազորությունների չարաշահման մեջ: