Ախալքալաքի փողոցների մայթերը պատած մերկացառույցի վրա քայլելն իսկական փորձություն է: Սպասարկման կենտրոնից նշում են՝ սառույցը հեռացնելու գումար չունեն: Իսկ քաղաքապետը վստահեցնում է՝ խնդիրը համապատասխան տեխնիկա չունենալու մեջ է:

saru

Արդեն երկու շաբաթից ավելի է Ախալքալաքում ձյուն չի տեղացել, սակայն ձյան հետևանքները դեռևս խոչընդոտում են մարդկանց անվտանգ տեղաշարժը:

saruiccc

Փետրվարի 9-ից Նալբանդյան փողոցի այս հատվածում երթևեկությունը միակողմանի է դարձել հավաքած սառույցի պատճառով:

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ իրենք սեփական միջոցներով երեք փողոցների սառույցը հեռացրել են:

«Շաբաթ-կիրակի օրը, Սակրեբուլոյի փողոցը, Ռուսթավելի փողոցի մի հատվածը, Միկոյան փողոցի ամենաբանուկ հատվածը մաքրել ենք: Քաղաքապետարանը մեզ փող չի հատկացնում: Բանն այն է, որ մեր բյուջեում կոնկրետ սառույցի դուրսբերման ծախսերի համար նախատեսված գումար չունենք: Ես սեփական տրակտորի ղեկին նստած բարձել եմ սառույցը: Քաղաքապետին նամակ ենք գրել և արդեն 10 օր է պատասխան չկա: Մենք ոչ թե փող ենք պահանջել, այլ թույլտվություն մեր բյուջեում փոփոխություններ կատարել, այսինքն սառույցը արտահանելու համար: Մեր միակ խնդիրը փողի խնդիրն է», – ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

sarce

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը մեզ հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ խնդիրը ոչ այնքան գումարի մեջ է, ինչքան տեխնիկա չունենալու:

«Եթե բյուջեի մեջ փոփոխությունները մտցնելու հարցն է, ուրեմն նամակը Սակրեբուլոյի նիստից հետո են ուղարկել: Այստեղ խնդիր է, ոչ թե, որ փող չունեն, այլ՝ տեխնիկա, փաստացի բահով են աշխատում: Քաղաքապետարանն աշխատում է նոր տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ: Իսկ վարձատրությունն էլ շատ թանկ է, մունիցիպալիտետն էլ միլիարդատեր չէ: Պետք է սպասենք, որ սառույցը հալի, կամ քշեն տանեն, աղ են լցրել, որ հալվի, եթե անհրաժեշտություն է, ուրեմն պիտի հեռացնեն», – ասաց նա:
saruicc

mayt

Մինչ մեր քաղաքապետարանն «անհրաժեշտ ամեն ինչ» է համարում տաք եղանակի ակնկալիքները, որն, առանց քաղաքապետարանի ջանքերի, «կմաքրի» ճանապարհների սառույցը, մարդիկ ստիպված են զինվել համբերությամբ և զգույշ քայլել Ախալքալաքում:

Աղունիկ Այվազյան