Դեկտեմբերի 25-ին, Ախալքալաքի կենտրոնում վառվեցին ամանորյա տոնածառի լույսերը:

Ախալքալաքում առաջին անգամ հանդիսավոր կերպով լուսավառվեցին ամանորյա տոնածառի լույսերը: Մյուս նորամուծությունն այն էր, որ քաղաքի կենտրոնը փակ էր, և տոնածառի մոտ տեղադրված էր «2020» լուսային 3D ինստալյացիա:

Հնչում էր երաժշտություն, միջոցառումները սկսվեցին տեղական ազգագրական «Ջավախք» և «Մուրջի» պարային համույթների պարային համարների կատարումներով: Ծրագիրը վարում էին Ձմեռ պապը և Ձյունանուշը, ովքեր ներկաների հետ միասին հետհաշվարկ արեցին՝ 5-ից մինչև 0: Տոնածառը լուսավառվեց հրավառության ուղեկցմամբ:

2020

Միջոցառմանը ներկա էին տեղական իշխանությունները:

Հիշեցնենք, որ Ախալքալաքում, նախքան նոր տարին և նոր տարվա գիշերը, մի շարք միջոցառումներ են նախատեսված: Դեկտեմբերի 31-ի երեկոյան սպասվում է համերգային ծրագիր:

Ամանորյա միջոցառումների մասին ավելին կարող եք կարդալ այստեղ: