Այսօր, փետրվարի 8-ին, ժամը 14:00-ից Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց մի խումբ ազգությամբ ադրբեջանցիներ բողոքի ցույց են անցկացնում: Նրանք պահանջում են ապամոնտաժել հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում վերաբացված Միքայել Ավագյանի կիսանդրին:
Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու գոյությունը բացասաբար է ազդում վրաց-ադրբեջանական բարեկամության վրա:

Բուղաշենում տեղադրվեց ազատամարտիկի հուշարձանը
Բուղաշենցիների հպարտությունը միջէթնիկ երկպառակության առաջացման հիմք է դարձել
Բուղաշենի հուշարձանը քննարկման թեմա է դարձել խորհրդարանում
Օրեր առաջ, կիսանդրու հարցը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովը բարձրացրել էր նաև Վրաստանի խորհրդարանում: Նրա խոսքով՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում կատարվածը նպատակաուղղված սադրանք էր Վրաստանի դեմ:

Հիշեցնենք, հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացվել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ինչից հետո ադրբեջանական և վրացական մամուլում, ինպես նաև սոցցանցերում սկսեցին տարածվել հակասական տեղեկություններ Ավագյանի ինքնության մասին, իբրև վերջինս մասնակցել է Աբխազիայի պատերազմին ևս, եղել է Բաղրամյանի գումարտակի անդամ, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Նման նյութեր:
Այսօր՝ ապրիլի 22-ին, Ախալքալաքում բացվել է սերմացու կարտոֆիլի պահման սառնարանային պահեստ: Ծրագիրն իրականացրել է Կարտոֆիլի միջազգային կենտրոնը (CIP) USAID- ի ֆինանսական աջակցությամբ, USAID կարտոֆիլի ծրագրի…
22.04.2021 | նորություններ
Վրաստանի Ազգային բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ մեկ ամերիկյան դոլլարի փոխարժեքը 3.4462 լարի է:
22.04.2021 | նորություններ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Ախալքալաքում անցկացվել է ծառատունկի ակցիա: Տնկվել են 250 սոճու և կենսածառի տնկիներ, իսկ 20 եղևնու տնկիներ հետ են ուղարկվել ծառատնկարան, քանի որ…
22.04.2021 | նորություններ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կօգնի Վրաստանին հաղթահարել տնտեսական ճգնաժամը և վերականգնել տնտեսական զարգացման բարձր տեմպերը հետճգնաժամային շրջանում։ Այս մասին ասվում է Վրաստանի ֆինանսների…
22.04.2021 | նորություններ
Եվրամիության աջակցությամբ վրացական օդանավակայաններում և ցամաքային սահմանային անցակետերում կներդրվի նույնականացման ժամանակակից համակարգ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
22.04.2021 | նորություններ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Երկրի համաշխարհային օրը Ախալքալաքում ծառ են տնկում: Տնկիները տրամադրել է «Աիսի» ընկերությունը, որը կառուցում է «Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2» հէկ-երը: Ծառատունկն իրականացնում են…
22.04.2021 | նորություններ
Այսօր Ախալքալքում շաբաթօրյակ է, այն հայտարավել էր ամբողջ Վրաստանում, կապված «Երկրի օրվա» հետ։
22.04.2021 | նորություններ
Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Անթիձեն հրաժարական է տվել: Վրաստանի Առաջին ալիքին տեղեկությունը հաստատել են Մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության մամուլի…
21.04.2021 | նորություններ