Հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում տեղի ունեցավ արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի հուշարձանի բացումը:

khaghahraparak

Բուղաշենում հուշարձանի բացմանը երկար էին պատրաստվել: Հարևան գյուղերից ժամանել էին հյուրեր, այլ երկրներից հավաքվել էին բուղաշենցիներ՝ ամբողջ աշխարհից: Բացման արարողությանը հրավիրել էին տեղի իշխանություններին՝ ի դեմս Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի: Ներկա էին նաև պատգամավորներ՝ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը: Այս միջոցառմանը Հայաստանը ներկայացնում էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:
ekegheci bughashen

ekegheci

momer bughashen

Ղարաբաղյան պատերազմում զոհված Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրումը և խաղահրապարակի կառուցումը իրականացվել է բուղաշենցի բարերար Գագիկ Ավագյանի ֆինանսավորմամբ:

agh u hac bughashen'

agh u hac

Նախքան բացումը, գյուղի եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան կարգ: Այնուհետև, հյուրերին դիմավորեցին աղուհացով: Կարմիր ժապավենը կտրեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և բարերար Գագիկ Ավագյանը: Պաշտոնական ծաղկեպսակը դնելուց հետո, արցախյան պատերազմում զոհված Միքայել Ավագյանի որդին, դուստրը և թոռը բացեցին հուշարձանը: Զինվորական համազգեստով տղաները ծաղկեպսակ դրեցին հուշարձանին:

Տոնակատարության ծրագիրը շարունակվեց Բուղաշենի գյուղական ակումբի սաների ասմունքով, երգերով և պարերով:

aghjikner

kisandri

tghaner parpghner

Միքայել Ավագյանը ծնվել է Բուղաշեն գյուղում: Գյուղի 8-ամյա դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Հայաստանում՝ Հրազդան քաղաքի տեխնիկական ուսումնարանում: Բանակից հետո նա ընդունվել է Սվերդլովսկի ներքին գործերի ուսումնարան: Աշխատել է Աբխազիայի ներքին գործերի մարմիններում: Այնուհետև տեղափոխվել է Հայաստանի Սառնաղբյուր գյուղ, որտեղ էլ ամուսնացել է: Երբ Լեռնային Ղարաբաղում սկսվել է պատերազմը, Միքայել Ավագյանը մասնակցել է Հորադիզի, Խոջալիի, Հադրութի և Ֆիզուլիի ռազմական գործողություններին: Նա հայտնի էր Կոբրա մականունով, քանի որ գիտեր ադրբեջաներեն, որը օգնում էր նրան հետախուզությունների ժամանակ: Նա վիրավորվել է դիպուկահարի կրակոցից, Հորադիզի կամրջի համար առճակատումների ժամանակ և մահացել հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

puchikner
Քրիստինե Մարաբյան