2018 թ. Թբիլիսիում գազի մատակարարման ցանցից անջատվել է մոտ 70 հազար ինքնաշեն միացված գազային ջրատաքացուցիչներ: Այդ մասին հաղորդել է Հանրային հեռուստաընկերությունը` «KazTransGas-Tbilisi» գազի մատակարարման ընկերության հղումով:
Ընդհանուր առմամբ, Թբիլիսիի տարբեր թաղամասերում գտնվող բնակարաններում եւ տներում «ՂազՏրանսԳազի» մասնագետները անցյալ տարի հայտնաբերել են 69 հազար 133 սարք՝ ինքնակամ կամ խախտումներով միացված:
Ինքնաշեն մոնտաժված գազի սարքավորումների մեծ մասը հայտնաբերվել է Չուղուրեթի-Նաձալադևի թաղամասում` 15 266, իսկ նվազագույնը՝ Վակեում եւ Ծղնեթիում` 499: Սամգորիի վարչական շրջանում քաղաքացիների բնակարաններում անջատվել է 14 675 սարք, Գլդանիում, Սանզոնայում եւ Թեմքայում՝ 10 341, Դիղոմիում եւ Դիդուբեում` 5 148, Իսանիում եւ Վազիսուբանիում` 10 871, Մթածմինդայում եւ Կրծանիսիում` 7 573, Սաբուրթալոյում` 3 627, իսկ Նուցուբիձեի շրջանում՝ 1 151 սարք:
Ինչպես հայտարարում են ընկերությունում, այս սարքերի մեծամասնությունը կրկին անգամ անջատվել էին: Սա նշանակում է, որ բնակարանների սեփականատերերը զգուշացում ստացել են դրանց շահագործման ռիսկերի մասին, սակայն նրանք անտեսել են առաջարկությունները:
«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, ինքնակամ, տնայնագործաբար և բաց այրման խցիկով գազի ջրատաքացուցիչների մոնտաժումն արգելվում է և այն վտանգավոր է, ինչպես Ձեր ընտանիքի անդամների, այնպես էլ Ձեր հարևանների համար», – հայտարարում է «KazTransGas-Tbilisi»-ն:
Վրաստանում գազի սարքավորումների շահագործման անվտանգության անարդյունավետ վերահսկման խնդիրը հատկապես արդիական դարձավ՝ Թբիլիսիում վերջերս գազի կաթսաների հետևանքով մահվան դեպքերից հետո:
Հունվարի կեսերին, Դիդի Դիղոմի թաղամասում, գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով՝ բազմահարկ շենքում մահացավ չորս մարդ, այդ թվում և երեխա: Հունվարի 31-ին, Իսանի թաղամասում՝ շմոլ գազից խեղդվել էր յոթ մարդ: