Գարնանային ցուցաշրջանը Ծինանդալիի իշխանների Ճավճավաձեի թանգարան-կալվածքում (Կախեթիի շրջան, Թբիլիսիից 105 կմ հեռավորության վրա) բացվեց ականավոր կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի ստեղծագործական կյանքին նվիրված ցուցահանդեսով:

Ցուցահանդեսը Ծինանդալիի թանգարանում ներկայացված կլինի մեկ ամսվա ընթացքում:

«Հիշողության դրվագներ» խորագրով ցուցահանդեսը համախմբել է Սերգո Փարաջանովի և նկարիչ, բեմանկարիչ Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլիի աշխատանքները և ցույց է տալիս այս երկու նկարիչների ստեղծագործությունները հատուկ տեսանկյունից», – նշում են կազմակերպիչները:

Ցուցահանդեսի բացման օրը՝ մայիսի 7-ին, ռեժիսոր Ուտա Բեքայան բեմադրել էր ներկայացում՝ Փարաջանովի ստեղծագործությունից ոգեշնչված ստեղծած հագուստներով մոդելները վերակենդանացրին նրա նկարների հերոսներին Ծինադադալիի կալվածքի պատմական պարտեզում: