Վրաստանում բոլոր առևտրային օբյեկտները կփակվեն, բացառությամբ՝ դեղատների, մթերային խանութների, բենզալցակայանների, բանկերի և փոստերի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացիների առողջությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է գնալ այս քայլին և փակել առևտրային օբյեկտները:
Նա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դպրոցներում կրթական գործընթացը Վրաստանում հետաձգվել է ժամանակին, սահմանները և որոշ կոմերցիոն օբյեկտները նունյպես, բայց առաջարկությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ պետք է ավելի ուժեղացնեն կանխարգելիչ միջոցառումները և սոցիալական հեռավորություն պահեն բնակչության շրջանում: