Վերջերս, Բուլղարիայի Սլիվեն քաղաքում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի Բուլղարիայի առաջնությունը, որտեղ ծնունդով Ջավախքից, սակայն Ռուսաստանում բնակվող Հայկ Մնացականյանը ճանաչվեց առաջնության ամենահաջողակ չեմպիոնը:
Աշխարհի բրոնզե մեդալակիր Հայկ Մնացականյանը նաև համոզիչ էր մինչև 72 կգ. քաշային կարգի վճռորոշ մենամարտում: Մնացականյանը հաղթանակ տարավ Ստոյան Կուբաթովի նկատմամբ՝ 7:2 հաշվով և հայտարարվեց առաջնության ամենահաջողակ չեմպիոնը: