Այսօր՝ մայիսի 8-ին, Ախալքալաքի տեղական իշխանությունները մեծ շուքով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադարձած Գոռ Այվազյանին։ Մարզիկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է դառնում արդեն 2-րդ տարին:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը բռնցքամարտիկին դափնեպսակ է տվել և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։
«Ես շատ ուրախ եմ, գլխավորն այն է, որ խաղաղություն տիրի, որ մեր մարզիկներն ու մարզիչներն առողջ լինեն, գրավեն առաջին տեղեր: Մենք շատ գոհ ենք, շատ տպավորված ենք նման նվաճումներով: Այսօր մրցելու է նաև մեր մյուս մարզիկը` Գոմցյան Արտյուշը, նրան ևս հաղթանակ ենք մաղթում»,- մեկնաբանեց նա։
Կարդացեք նաև՝
Բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Գոռ Այվազյանը կիսաեզրափակչում 5:0 հաշվով հաղթեց մրցակցին
Հաղթանակ.Գոռ Այվազյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է