Ապրիլի 28-ի ժամը 10։00-ին, Ախալքալաքի շրջանի Ագանա գյուղում կմեկնարկի ֆուտբոլի հուշամրցաշար:
Հուշամրցաշարը կազմակերպվում է ծնունդով Ագանա գյուղից Արցախյան երկրորդ պատերազմում զոհված՝ Սամվել Հովհաննիսյանի, Հակոբ Հակոբյանի և Ժիրայր Քերոբյանի հիշատակին:
Ագանայի երիտասարդությունը հրավիրում է Ջավախքի բոլոր գյուղերի երիտասարդներին մասնակցելու հուշամրցաշարին։
Մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնական գրավողները դրամական պարգևներ կստանան:
Հուշամրցաշարին մասնակցել ցանկացողները զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 568 55 55 86 կամ 599 77 79 63:
Սամվել Հովհաննիսյանի մասին կարող եք կարդալ ներքևում՝
Ջավախքցի հրետանավորի անավարտ մնացած երազանքները…