Տորնադոից տուժածները օգնություն կստանան, գումար է հատկացվել տեղական բյուջեցից:

Ախալքալաքի ենթակառույցների ծառայությունից տեղեկացանք, որ Ախալքալաքի շջրջանային բյուջեի պահուստային ֆոնդից գումար է հատկացվել տորնադոի տուժածներին օգնելու համար: Ախալքալաքի իշխանությունները նամակով դիմել էին Վրաստանի Ենթակառույցների և զարգացման նախարարություն օգնության ակնկալիքով, սակայն բացասական պատասխան են ստացել:

10 000 լարի է հատկացվել կաբելի գործարանի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները վերանորոգելու և 2000 լարի Չամդուրա գյուղի մի բնակչի, ում բնակարանի տանիքն ամբողջությամբ քամին տարել էր:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին, օրվա երկրորդ կեսին, մոտ ժամը 16:30-ից 17:00-ի սահմաններում տոնրադոն քշել տարել էր քաղաքի հյուսիսային մասում գտնվող կաբելի գործարանի երեք բազմաբնակարան շենքերի տանիքները: Փոթորիկն ամբողջությամբ ջարդել և քշել էր Չամդուրա գյուղում Լևոն Գրիգորյանի սեփական տան տանիքը: Ինչպես նաև մեծ վնասներ էր հասցրել Ախալքալաքի հյուսիսում գտնվող շինարարական խանութին:

Կաբելի գործարանի շենքերի բնակիչները մինչ օրս շենքի տանիքը անձրևից պաշտպանում են պլաստմասե տարաներով և անջրաթափանց (բրեզենտե) վրաններով: