Սեպտեմբերի 10-ին, ժամը` 12:00-ին, Վրաստանի Կարմիր խաչի Ախալքալաքի մասնաճյուղն ուսումնական միջոցառում կանցկացնի՝ «Շարունակական առաջին բուժօգնության ուսուցում» կարգախոսով, որը տեղի կունենա Խաս Բախչա զբոսայգում:
Ամեն տարի սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է Առաջին բուժօգնության համաշխարհային օրը։ Այդ օրն Ախալքալաքում հետաքրքիր միջոցառումներ են լինելու։
Բացի առաջին բուժօգնության դասընթացներից, կամավորները նախատեսում են իրականացնել այլ միջոցառումներ ևս: Օրինակ՝ զարգացնող պարապմունքներ, խաղեր և մրցույթներ։ Մինչ միջոցառումների մեկնարկը, կամավորներն ու մասնակիցները երթ կանցկացնեն Ախալքալաքի կենտրոնական փողոցով։ Միջոցառման կազմակերպիչները բոլորին հրավիրում են մասնակցելու։