Այսօր՝ մարտի 20-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի աշխատակիցները, քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, զգուշացրել են հագուստի խանութներին և հագուստի շուկայի (տոնավաճառ) վաճառականներին, որ դրանք ժամանակավորապես փակվեն` COVID-19 վիրուսի հետ կապված կարանտինի պատճառով: Անհնազանդության դեպքում առևտրականները կտուգանվեն:

Այս կարգադրությունը չի տարածվում գյուղատնտեսական շուկայի, ինչպես նաև մթերային խանութների վրա:

Նախնական կարանտինը կտևի մինչև ապրիլի 1-ը: