Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին ժամը 11:30-ից 18:00-ը պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով առանց էլեկտրաէներգիայի կմնան Ախալքալաքի շրջանի Մաջադիա, Օրջա, Օլավերդ, Կաջո և շրջակա գյուղերը։
Ժամը 11:00-ից 18:00-ի սահմաններում կհոսանքազրկվեն քաղաք Ախալցիխեի Ռուսթավելի, 9 ապրիլի փողոցները, Ախալցիխե-Ախալքալաք ավտոմայրուղին և Ղրել գյուղը։ Ժամը 12:30-ից 17:00-ը առանց էլեկտրաէներգիայի կմնա Ածղուր գյուղը։
Ադիգենի մունիցիպալիտետի գյուղեր՝ Լելովանին, Ղորձեն, Սամղուրին և Ամխերին կհոսանքազրկվեն ժամը 11:00-ից 18:00-ը։
Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: