Հունվարի 1-ից մինչև հունվարի 10-ը Ախալքալաքի Շրջանային հոսպիտալում ծնվել է 17 երեխա, 5-ը՝ աղջիկ, 12-ը տղա: Իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում ծնվել է 11 երեխա:
2018 թվականին, ամբողջ տարվա տվյալներով 440 երեխա է ծնվել, որոնցից 180 աղջիկ, իսկ 260-ը տղա: Ախալքալաքի Շրջանային հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքերով, ծնելիությունն աճել է:
«Անցած տարի ունեցել ենք 440 ծնունդ, ինչը 5-ով ավելի է: Տարբերությունը քիչ է, բայց աճը նկատելի է: Տարվա կտրվածքով ավելի շատ տղաներ են ծնվել: 2019-ը թվականի անցած 10 օրերի ընթացքում էլ ծնունդների քանակն աճել է»,- ասաց Ախալքալաքի Շրջանային հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը:
2018 թվականի միայն դեկտեմբեր ամսին 50 երեխա է ծնվել Ախալքալաքի հոսպիտալում: