Մայիսին, Ջավախքում, գազի համար տրվող, պետական արտոնություններից օգտվող բաժանորդների թիվը գրեթե կրկնապատկվել է և դարձել է 77% կամ 13 415 բաժանորդ: Մայիսին ապրիլի համեմատ 26,4% ով ավելացել է սուբսիդավորում ստացող բաժանորդների քանակը: Սա պետական սուբսիդավորման վերջին ամիսն է:
Ապրիլին սուբսիդավորում է ստացել բաժանորդների 50,6% -ը:
Սուբսիդիավորման պայմաններին՝ այսինքն 200 խոր/մ-ից պակաս գազի ծախս, Ախալքալաքում համապատասխանում է 8658 բաժանորդ, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 4757 բաժանորդ: Բաժանորդների ընդհանուր թիվը, ովքեր օգտվել են գազի պետական սուբսիդավորումից, կազմում է 13 415 բաժանորդ:
Այսպիսով, մարտ ամսին, Ջավախքում, պետական սուբսիդավորումից օգտվել է 7000 բաժանորդ, ապրիլին՝ 8799, իսկ մայիսին՝ 13 415:
«SJGC» Ջավախքի գազաբաշխիչ ընկերության տեղեկատվության համապատասխան, այս ամիս տեսուչները հաշվառող հաշվիչների ցուցմունքները լրացուցիչ նաև լուսանկարել են:
«Այս ամիս մենք տեսուչներին խնդրեցինք գրանցել հաշվիչների ցուցմունքները լուսանկարով, ուստի միայն մեկ անգամ ստուգեցինք տվյալները: Անճշտություններ կային, բայց դրանք քիչ էին, և քանի որ ավարտվեց ջեռուցման շրջանը, բաժանորդների թիվը գրեթե երկու անգամ ավելացավ՝ 4-5 հազարով », – նշեցին գազաբաշխիչ ընկերությունից:
Ջավախքում բնական գազից օգտվում է 17,402 բաժանորդ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետ կապված կառավարությունը որոշել է փակել բաժանորդների մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ վճարները, բայց միայն նրանց, ովքեր ծախսում են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ: