Դեպքից վայրից ստացված տեղեկատվության համաձայն՝ վթարված ավտոմեքենայի վարորդը մահացել է: Կնոջ և երեխայի վիճակը ծանր է:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ախալքալաքի Ազատության փողոցում՝ Արդարադատության տան դիմաց, ավտովթար է տեղի ունեցել:

Ականատեսների փոխանցմամբ՝ մեքենան ընթացել է մեծ արագությամբ, վարորդը կորցրել է կառավարումը և բախվել ծառին:

Մեքենայում, ենթադրաբար, եղել է ընտանիք՝ ամուսին, կին և երեխա։

Ախալքալաքում ավտովթար է տեղի ունեցել