Ախալքալաքի շրջանի Օրջա, Խուլգումո, Խանդո գյուղերը հոսանքազրկված են։
Վթարի հետևանքով հունվարի 8-ից առանց էլեկտրականության են մնացել Օրջա և Խուլգումո գյուղերը, իսկ Խանդո գյուղը հոսանքազրկվել է այսօր՝ կեսօրից հետո։
“Energo Pro Georgia” ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի մենեջերի խոսքերով hոսանքազրկման պատճառը չորս գծերում տեղի ունեցած վթարն էր։ Ներկա դրությամբ երեք գծում վթարը վերացվել է և աշխատանքներ են ընթանում չորրորդ գծի վթարի վերացման ուղղությամբ։
Ըստ Վասո Անանիաշվիլիի էլեկտրականությունը կվերականգնվի 40 րոպեից։