Մեղվապահ Լիպարիտ Պետրոսյանի ընկերները նրան փեթակներ են նվիրել: Լիպարիտի ընկերները համացանցից տեղեկանալով, որ արջը մի քանի անգամ մտել է նրա մեղվանոց և կերել է փեթակները, ընկերները որոշել և 6 փեթակ են նվիրել:
Ախալցիխեի Խակ գյուղից Եղիզարյան Վարդգեսը և Պետրոսյան Մարտունն այս տարի իրենց փեթակները տեղադրել են Կարծախում: Լիպարիտին նրանք վաղուց է ինչ ճանաչում են։ Եղել է ժամանակ, երբ Լիպարիտը նույնպես նրանց օգնել է։ Այս անգամ էլ նրանք են որոշել օգնել իրենց վաղեմի ծանոթին ու ընկերոջը:
«Ժամանակին ես նույնպես այդ մարդկանց օգնել եմ։ Այս տարի նրանք իրեց փեթակները դրել էին Կարծախում, իմացել էին, որ արջը փեթակներս ջարդել ու մեղրը կերել է, ինձ հրավիրեցին Կարծախ, հյուրասիրեցին և որոշեցին փեթակ նվիրել», – ասում է Լիպարիտ Պետրոսյանը։
Նա շատ շնորհակալ է իրեն օգնության ձեռք մեկնողներին և նշում է, որ այդպիսի մարդիկ եզակի են։ Ասում է՝ «պետությունը չփոխհատուցեց, բայց ընկերներս առանց վարանելու վեց փեթակ նվիրեցին»:
Հիշեցնենք, որ հունիս ամսին արջը մտել է Ախալքալաքի շրջանի մի քանի գյուղ և ավիրել է փեթակները, այդ թվում նաև Լիպարիտ Պետրոսյանի 7 փեթակը։
Բոլոր այն գյուղերի բնակիչները, որոնց մեղվանոց է մտել արջը, վնասել փեթակներն ու մեղրը կերել, փոխհատուցում ստանալու համար դիմում են ներկայացրել Ախալքալաքի քաղաքապետարան, սակայն նրանց ասել են, որ նման դեպքերում չեն կարող փոխհատուցում հատկացնել:
Այս թեմայով կարդացեք նաև՝
Արջի արկածները Ջավախքում. ևս մի քանի գյուղ է այցելել
Քաղաքապետարանը չի փոխհատուցի արջի հասցրած վնասը
Այս անգամ միանգամից երկու արջ է «հյուրընկալվել» Խավեթում