Ախալքալաքի շրջանի Մուրջախեթ գյուղի երիտասարդները ամեն տարի գյուղի և խաչքարի օրը մեծ շուքով են նշում։ Նրանք ֆոտբոլային մրցաշար են կազմակերպում, որին մասնակցում են շրջանի տարբեր գյուղերի ֆուտբոլային թիմերը
«Ավանդական է դարձել այս օրը մեզ համար, ամեն տարի կազմակերպում ենք ֆուտբոլային մրցաշար։ Մրցաշարը սկսվել է այսօր, հրավիրված են շրջանի մի շարք գյուղերի թիմեր: Եզրափակիչ խաղը կլինի կիրակի օրը՝ հուլիսի 3-ին», – Jnews-ի հետ զրույցում ասաց Մուրջախեթ գյուղի երիտասարդներից Ռուբեն Գալոյանը:
Խաչքարը գյուղում հայտնաբերվել է մոտ 25 տարի առաջ։ Ինչպես գյուղացիներն են պատմում, որ տրակտորիստը բենզինը պատահաբար լցրել է և սկսել այրվել խուճապից վազել է, սայթաքել է ու ընկել քարի վրա, այդ պահին նա խոստացել է, որ ողջ մնալու դեպքում մատաղ կանի:
Տրակտորիստը հրաշքով փրկվել է, իսկ հետո, երբ նորից է գնացել է այդ վայր, խաչքար է գտել։ Այնուհետև խաչքարը ամբողջ գյուղով հանել են հողից տակից և գյուղում տեղադրել որպես հուշարձան։ Դրանից հետո հուլիսի առաջին կիրակին Մուրջախեթ գյուղում նշվում է որպես Խաչքարի օր։