Վերանորոգվում է նաև մունիցիպալիտետի մարզահամալիրը։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մեծ սրահի առաստաղը պետք է իջեցնեն, հատակը լաքապատեն և այլ աշխատանքներ իրականացնեն։ Էլեկտրոնային մրցույթը շահել է ՍՊԸ «Օվալ»-ը։

1

Հայտարարված էլեկտրոնային մրցույթին մասնակցել է երկու ընկերություն՝ Էմ-սի գրուպը և «Օվալ»-ը, վերջինս այն հաղթել է 464 480 հազար լարի արժողությամբ։ Ներկա դրությամբ աշխատանքներում ներգրավված է երեք շինարար, բոլորն էլ տեղացիներ են։

Հիմա համարյա ավարտին է մոտենում թաց կետերի վերանորոգումը, ինչպես նաև հանդերձարանի։ Փոխվելու են նաև դռները։

2

Մարզադահլիճում, որտեղ անցնում են պարապմունքները առաստաղը կիջեցնեն՝ տաքության համար, հատակը կլաքապատեն, ինչպես նաև կներկեն պատերը։

Հիմա մարզումներն անցկացվում են մարզահամալիրում, քանի որ դեռ դահլիճի նորոգմանը չեն հասել, հետո արդեն մարզիկները մարզումները կշարունակեն գյուղերի մարզասրահներում։

«Մինչ մեծ սրահը սկսելն այնտեղ ենք անցկացնում պարապմունքները, այնուհետև մենք գյուղերում ունենք խմբեր՝ Կարտիկամ, Արագվա, Իխտիլա, Դադեշ։ Թվարկածս  գյուղերի մարզադահլիճներում կանցկացնենք, մինչև վերջացնեն նորգման աշխատանքները», – ասաց Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը։

Մարզահամալիրը երբեէ հիմնովին չի վերանորոգվել, տնօրենի խոսքով կոսմետիկ ու տեղային նորոգումներ եղել են, սակայն հիմնանորոգում առջին անգամ է արվում։

Աշխատակիցների խոսքով, մեծ մարզադահլիճում նստարանների քանակը ևս կավելացնեն։

3

4
Մարզադահլիճը հիմնանորոգումից հետո այս տեսքը կունենա

Ըստ պայմանագրի՝ աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2024 թվականի նոյեմբերի 5-ի ներառյալ։