Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում բաց դաս անցկացվեց նվիրված աշուղ Ջիվանուն:
Դեկտեմբերի 19-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հայոց լեզվի և գրականության խմբակի պատասխանատու Սիլվա Ղարղարյանը ողջունելով ներկաներին հանգամանալից ներկայացրեց Ջիվանու կյանքի անցած ուղին:
Կենտրոնի սաները ասմունքեցին և երգեցին աշուղ Ջիվանու ստեղծագործությունները:
Բաց դասը թատերական ներկայացում էր: Բեմականացված դրվագները ավելի տպավորիչ ու ընկալելի էր դարձնում դասի իմաստը: «Ես մի ծառ եմ ծիրանի» պարի խմբի և երաժշտական խմբակի սաները ևս հանդես եկան տարբեր կատարումներով:
Ջիվանու ստեղծագործություններում մայրական թեմայի մասին խոսեց հայոց պատմության խմբակի ղեկավար Վաչագան Ռստակյանը և կատարեց աշուղի «Մայրիկ» երգը։
Ջիվանու թողած գրական ժառանգության և հայ արվեստի մեջ նրա մեծ ավանդի մասին խոսեց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադեւոսյանը:
Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվներ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը եվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը կիսվեցին իրենց տպավորություններով, շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին նման միջոցառում անցկացնելու համար։ Միջոցառումն ավարտվեց Տերունական աղոթքով։
Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի երտիասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջից: