Քաղաքի կենտրոնում մեծ թափով աշխատանքներ են տարվում ամանորյա միջոցառման համար՝ հրապարակի զարդարման և ձևավորման ուղղությամբ, որը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին։ Հրապարակում տեղադրված են տնակներ տոնավաճառի համար, ինստալացիաներ, բեմ և ամանորյա դիզայնով տարբեր տարրեր։

Դեկտեմբերի 27-ին Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի կունենա ամանորյա շոու, նաև օրը երեխաների համար խոստանում է լի լինել անակնկալներով։

Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից տրամադրված միջոցառումների ծրագրի համաձայն դեկտեմբերի 27-ին Ամանորյա շոուն կմեկնարկի ժամը 14:00-ին։ Շոուն կվարի Արամ Ջավահիրջյանը։

2

3

Ժամը 14:00-ից մինչև 17:00-ն Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի կունենա շոու՝ ամանորյա հերոսների և մուլտհերոսների մասնակցությամբ։ Երեխաներին սպասվում են այլ հետաքրքիր անակնկալներ և նվերներ։

Ծրագրի համերգային մասը կսկսվի ժամը 15:00-ին։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը կշնորհավորեն բոլորին գալիք Նոր տարվա կապակցությամբ։ Ելույթ կունենան տեղի համույթները։ Ժամը 17:00-ին նախատեսված է կրակային շոու։

5

6

Համերգային համարներով հանդես կգան Սալոմե Բակուրաձեն և բենդը։

Ժամը 18:30-ին նախատեսված է շքեղ շոու։

Կենտրոնական հրապարակում կանցկացվի տոնավաճառ, որտեղ հյուրերին անվճար կմատուցվի քաղցրավենիք, խմիչքներ և գլինտվեյն (գերմ. Glühwein, գլյուվայն)։

1

Քաղաքապետարանը Ախալքալաքի շրջանի բնակիչներին խնդրում է ակտիվորեն մասնակցել ամանորյա միջոցառմանը։