Ախալքալաքի շրջանում 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ենթակառուցվածքային աշխատանքների տենդերների ժամանակ տնտեսվեց 137 944 լարի:
Ախալքալաքի շրջանում սկսվել են որոշ ենթակառուցվածքային աշխատանքներ, իսկ որոշ աշխատանքների համար դեռ ընթանում է տենդեր-մրցույթ: Այդ աշխատանքները ֆինանսավորվում են ինչպես պետական, այնպես էլ տեղական բյուջեից:
Այս տարի գնումների կատեգորիայում են «Լրիվ կամ մասնակի շինարարական և հանրային աշխատանքներ», «Ավարտական շինարարական աշխատանքներ», «Շինարարական-շինմոնտաժային աշխատանքներ» – 2016 թ. մարտ-ապրիլ ամիսներին Ախալքալաքի շրջանը հայտարարել է 11 տենդեր-մրցույթ:
Այդ 11-ից, 4-ը ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ մնացած 7-ը՝ տեղական բյուջեից: Շրջանի տնտեսած գումարը 7 տենդեր- մրցույթներից, այդ կատեգորիաներից կազմում է` 137 944 լարի:
Տնտեսումը տենդեր-մրցույթներին կատարվում է այսպես: Օրինակ, Աբուլ գյուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերականգնողական աշխատանքների և Մյասնիկյան գյուղի խմելու ջրի ջրախողովակի վերականգնման երկրորդ փուլում տեղական բյուջեից հատկացված էր 121 000 լարի: Այդ աշխատանքների տենդերը հայտարարվել էր 2016 թ. մարտի 17-ին: Առաջարկությունների ընդունման ժամկետը մինչ 2016 թվականի ապրիլի 7-ն էր: Աճուրդին մասնակցում էին 4 ընկերություններ` «Գարիկ Զարմարյան», «Ինտեր պլյուսի», «Դաթո և ընկերությունը» և «Վլադնեպտրոդուքտ» ընկերության ներկայացուցչությունը Վրաստանում:
Աճուրդից հետո տենդերը հաղթեց ՍՊԸ «Վլադնեպտրոդուքտ»-ի ներկայացուցչությունը, 94 380 լարի գումարի տեսքով, սակայն ընկերությունը որակազրկվեց փաստաթղթերի տեխնիկական խնդիրների պատճառով: Տենդերը անցավ «Դաթո և ընկերություն» ընկերությանը, որը առաջարկում էր իրականացնել աշխատանքները 101 499 լարիով: Սակայն նրան նույնպես որակազրկեցին նույն փաստաթղթային խնդիրների պատճառով: Այդ աշխատանքների իրավունքը ստացավ ՍՊԸ «Ինտեր պլյուսը» 101 500 լարի չափով: Սկզբնական գումարից գինը իջավ 19 500 լարիի:
Կամ էլ, Տուրցխ և Մերենիա գյուղերի խմելու ջրի համակարգի ջրամատակարարման վերականգնման երկրորդ փուլի համար տեղական բյուջեից տրամադրվել էր` 173 500 լարի: Տենդեր-մրցույթը հայտարարվել էր 2016 թ. մարտի 16-ին: Վերջնաժամկետը մինչ 2016 թ. ապրիլի 1-ն էր: Աճուրդին մասնակցում էին` 7 ընկերություններ «Մշենեբելի-2004», «Ինտեր պլյուսի», «Դաթո և ընկերությունը», «Գարիկ Զարմարյան», «Ցոլակ Վարդիկյան», «Արքիկուլտուրա» և «Վլադնեպտրոդուքտ» ընկերության ներկայացուցչությունը Վրաստանում: Տենդեր-մրցույթը հաղթեց «Վլադնեպտրոդուքտ» ընկերությանը 126 665 լարի չափով: Փաստաթղթերի տեխնիկանան խնդիրների պատճառով այն որակազրկվեց և տենդերը անցավ «Ցոլակ Վարդիկյան» ընկերությանը, որը առաջարկել էր` 126 666 լարի: Հետագա որակազրկումը նպաստեց այն բանին, որ այդ տենդերը հաղթեց ՍՊԸ «Գարիկ Զարմարյանը»: Այս ընկերությունը աշխատանքերի իրականացման համար առաջարկում էր` 133 000 լարի: Գումարը կրճատվեց ակզբնական գնից 40 500 լարիով:
Մաշտոց և Մալխասյան փողոցների խաչմերուկում լուսակիրի տեղադրման համար տեղական բյուջեից հատկացվել է 36 817 լարի: Տենդերը հայտարարվել էր 2016թ. մարտի 10-ին, առաջարկների ընդունման ժամկետը մինչ 2016 թ. մարտի 31-ն էր: Մասնակցում էին երկու ընկերություններ` «Գզաջվարեդինի» և «Իմգո»-ն: Տենդերը հաղթեց ՍՊԸ «Իմգո»-ն 34 392 լարի չափով, նվազեցնելով գինը նախնական գումարի համեմատ 2 425 լարիով:
Քաղաքային շուկայի բարեկարգման տենդերի խնայողությունները կազմում է 2 019 լարի: Տենդերից, որը հայտարարվել էր 2016 թ. մարտի 30-ին`
Ախալքալաքի ասֆալտապատ փողոցների փոսային վերանորոգումների համար, չի տնտեսվել, քանի որ աճուրդին մասնակցել է միայն «Ջավախ ավտո Գզա» ընկերությունը, որը հաղթել է մրցույթը սկզբնական գնով` 70 000 լարիով:
Ախալքալաքի 2 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների տենդերիներից տնտեսվել է 73 500 լարի:
Խնայողությունները հավաքվում են, և վերջում, տեղական ինքնկառավարումը որոշում է, թե ինչ աշխատանքների վրա ուղղել դրանք:
Շուշան Շիրինյան