Վրաստանի կառավարությունը 2019 թվականին կծախսի ավելի քան 150 միլիոն լարի` երկրում դպրոցների վերանորոգման եւ կառուցման ֆինանսավորման համար: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին` ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագծի վերջնական տարբերակը:
Մասնակիորեն դպրոցների վերանորոգման եւ կառուցման համար կվճարի Կրթության նախարարությունը, մասնակիորեն՝ Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
«Նախորդ ներկայացման համեմատ բյուջեն աճել է գրեթե 30 միլիոն լարիով, եւ դպրոցական ենթակառուցվածքի ֆինանսավորմանը կուղղորդվի ընդհանուր հաշվով ավելի քան 150 միլիոն լարի, ինչը 2,5 անգամ ավելի է, քան 2018 թվականին», – հայտարարել է Մաճավարիանին:
Ֆինանսների նախարարը նաեւ ընդգծել է, որ պատրաստվում է կրթական բարեփոխում, որն իր մեջ ընդգրկում է՝ պատասխանել գոյություն ունեցող մարտահրավերներին:
Ընդհանուր կրթության ֆինանսավորումն ավելանում է մինչեւ 750,5 միլիոն լարի, ինչը նախորդ տարվա համեմատ՝ 48 միլիոն լարիով ավելի է:
«Նախորդ ներկայացման համեմատ, աճը կազմում է 11 միլիոն լարի, լրացուցիչ ռեսուրսները կուղղվեն դպրոցների մանդատուրների աշխատավարձերի բարձրացմանը, կրթական բարեփոխումների շրջանակներում՝ էլեկտրոնային ռեսուրսների ստեղծմանը», – ասել է Մաճավարիանին:
Ըստ Մաճավարիանու, նախատեսվում է 135,5 միլիոն լարի՝ անմիջականորեն կրթական համակարգի ենթակառուցվածքի զարգացման համար:
Նախարարը նաեւ պատմել է, որ մոտ 49 միլիոն լարի կտրամադրվի մասնագիտական կրթության համար, որը ներառում է նաև ուսուցիչների աշխատավարձերի 30 տոկոսով բարձրացում:
2019 թ.-ին, ընդհանուր առմամբ, ենթակառուցվածքային նախագծերի համար կծախսվի 3,7 մլրդ լարի: