Ախալքալաքում USAID «Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագրի շրջանակներում՝ UNAG-ի հետ համատեղ, PH International-ը Մեսխ-դեմոկրատների խորհրդի գրասենյակում սկսում է բիզնես-անգլերենի ուսուցման ծրագիր: Այս ծրագրից կարող են օգտվել 18-29 տարեկան երիտասարդները:

Ծրագիրը կտևի 7.5 ամիս, ընդհանուր առմամբ մասնակիցները կանցնեն 120 դասաժամ։ Դասընթացները կանցկացվեն շաբաթական 2 անգամ, 2 ժամ տեւողությամբ: Մեծահասակների կրթության կենտրոնը գտնվում է Տերյանի 25 հասցեում:

Դասընթացի նպատակն է զարգացնել ծրագրում ընդգրկված երիտասարդների լեզվական հմտությունները ձեռնարկատիրական-գործարարական ուղղությամբ:

Բիզնես անգլերենի հետ մեկտեղ ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ Վրաստանում բիզնես սկսելու հիմնական պահանջների, բիզնես պլանի մշակման հիմունքների, մարքեթինգի համար սոցցանցերն օգտագործելու վերաբերյալ՝ առաջնորդության հմտություններ զարգացնելու նպատակով:

Լեզվի դասընթացը կվարեն փորձառու և որակավորված մասնագետներ։

Բոլոր վայրերից անգլերենի ուսուցման համար ընտրվելու է 20 մասնակից՝ մրցութային հիմունքներով:

Ծրագրին մասնակցող երիտասարդները պարտավոր են հաճախել դասերի առնվազն 70%-ին, և նրանց ամսական գնահատականը չպետք է լինի ցածր 7 միավորից (10 բալանոց համակարգով): Բացակայության դեպքում մասնակիցը կփոխարինվի պահեստային թեկնածուով։

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել մասնակցության հայտն այս հղումով.

Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 31 ներառյալ։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +(995) 595 562 505 հեռախոսահամարով: