Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոֆիո Գորգոձեի հայտարարությամբ՝ միասնական ազգային քննություններին գրանցումը կսկսվի մարտի 1-ից եւ կշարունակվի մինչեւ մարտի 31-ը ներառյալ: Ինչպես նշեց նա այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, գրանցումը տեղի կունենա միայն էլեկտրոնային եղանակով գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքում՝ online.naec.ge: Նրա խոսքով՝ դիմորդների գրանցման գործընթացն այս տարի ևս անցնելու է մի քանի փուլերով:

«Մարտի 1-ից 31-ը ներառյալ կանցկացվի հետևյալ քննությունների գրանցումը՝ միասնական ազգային քննություններ, ուսանողների համար դրամաշնորհային մրցույթ, ընդհանուր մագիստրոսական քննություն, ուսուցիչների առարկաների և մասնագիտական հմտությունների քննություն, հատուկ ավագ ուսուցիչների քննություն, որն այս տարի առաջին անգամ գնահատման ազգային կենտրոնի կողմից կառաջարկվի հատուկ ուսուցիչ-պրակտիկաների, ինչպես նաև դասավանդելու ցանկություն ունեցողների համար։

Ինչ վերաբերում է գրանցման գործընթացին, ապա այն տեղի կունենա միայն առցանց՝ online.naec.ge կայում: Դիմորդների ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն բանի համար, որ գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է դիմորդների համար նախատեսված տեղեկագիրք: Սա այն կարևորագույն փաստաթուղթն է, որին դիմորդները պետք է ուշադիր ծանոթանան: Տեղեկագիրքը հասանելի է էլեկտրոնային եղանակով մեր կայքում: Այն սահմանում է այն քննական ընթացակարգերը, որոնք պետք է հաշվի առնել:

Բացի այդ, ինչպես հայտնի է, պրակտիկ ուսուցիչների մի մասը գրանցվել է անցյալ տարի, սակայն նրանց քննությունը հետաձգվել է: Համապատասխանաբար, այն ուսուցիչները, ովքեր գրանցվել են քննության համար, այլևս գրանցվելու անհրաեշտություն չկա։ Նրանք հնարավորություն ունեն մուտք գործել այս էջ եւ փոխել գրանցման տվյալները: Օրինակ. որոշ ուսուցիչներ կարող են ցանկության դեպքում փոխել առարկան: Բոլոր տեղեկությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ուսուցիչներին եւ դիմորդներին, տեղադրված են մեր կայքում:

Մարտի 1-ից 31-ը դիմորդների գրանցման առաջին փուլն է, նրանք, ովքեր հաջողությամբ կգրանցվեն այդ ժամանակահատվածում, կկարողանան որոշակի փոփոխություններ կատարել մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ: Ավելի կոնկրետ՝ դա վերաբերում է առարկայի կամ լեզվի փոփոխությանը», – հայտնել է Գորգոձեն: