Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր դպրոցներում հնչեց առաջին զանգը։ Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում դպրոց է գնացել 680 առաջին դասարանցի:

Տոնական հագնված տղաներն ու աղջիկները ծնողների, տատիկ-պապիկների ուղեկցությամբ այսօր գնացին դպրոց։ Յուրաքանչյուր դպրոց իր աշակերտների համար կազմակերպել էր տոնական ընդունելություն, հիշարժան միջոցառումներ ամբողջ կյանքի ընթացքում՝ պարեր, բանաստեղծություններ, երգեր։

Ախալքալաք քաղաքի 5 դպրոցներում կբացվի 10 առաջին դասարան։

Թիվ 1 հանրային դպրոցում կբացվի 1 առաջին դասարան՝ 24 աշակերտով։

tumanyan1

Թիվ 2 հանրային դպրոցում կլինի 4 առաջին դասարան, առաջին դասարանցիների թիվը 97-ն է։

rusac2

Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցում կլինի 1 առաջին դասարան՝ 25 աշակերտով։

vrac

Թիվ 4 հանրային դպրոցում կլինի 3 առաջին դասարան՝ 57 աշակերտով։

demirchyan

Թիվ 5 հանրային դպրոցում ևս կբացվի 1 առաջին դասարան՝ 15 առաջին դասարանցիով։

internat

Երեք դպրոցներում այսօր առաջին դպրոցական զանգը չի հնչել:

Աբուլ գյուղի հանրային դպրոց կհաճախի՝ 6, Ագանայի դպրոց՝ 7, Ազավրեթի դպրոց՝ 13, Ազմանայի դպրոց՝ 1, Ալաստանի դպրոց՝ 9, Ալաթումանի դպրոց՝ 5, Արագվայի դպրոց՝ 9, Բավրայի դպրոց՝ 9, Բարալեթի թիվ 1 դպրոց՝ 5, թիվ 2 դպրոց՝ 3, Բեժանոյի դպրոց՝ 9, Բուղաշենի դպրոց՝ 11, Բուռնաշեթի դպրոց՝ 4, Վարեւանի դպրոց՝ 6, Վաչիանի դպրոց՝ 26, Գոգաշենի դպրոց՝ 2, Գոմանի դպրոց՝ 7, Գումբուրդոյի դպրոց՝ 28, Դադեշի դպրոց՝ 11, Դիլիսկայի թիվ 1 դպրոց՝ 12, Դիլիսկայի թիվ 2 դպրոց՝ 11, Զակի դպրոց՝ 5, Իխտիլայի դպրոց՝ 14, Կարծախի դպրոց՝ 15, Կարտիկամի դպրոց՝ 21, Կորխի դպրոց՝ 9, Կաջոյի դպրոց՝ 9, Կիրովականի դպրոց՝ 4, Կոթելիայի դպրոց՝ 2, Կուլիկամի դպրոց՝ 7, Լոմատուրցխի դպրոց՝ 1, Մաջադիայի դպրոց՝ 6, Մերենիայի դպրոց՝ 8, Օրջայի դպրոց՝ 15, Օլավերդի դպրոց՝ 16, Հոկամի թիվ 1 դպրոց՝ 6, Հոկամի թիվ 2 դպրոց՝ 4, Մեծ Սամսարի դպրոց՝ 9, Փոքր Սամսարի դպրոց՝ 5, Սուլդայի դպրոց՝ 10, Տուրցխի դպրոց՝ 7, Խանդոյի դպրոց՝ 20, Խավեթի դպրոց՝ 8, Խուլգումոյի դպրոց՝ 9, Խորենիայի դպրոց՝ 10, Չունչխայի դպրոց՝ 2, Ափնիայի դպրոց՝ 0, Բալխոյի դպրոց՝ 8, Բոզալիի դպրոց՝ 8, Բուզավեթի դպրոց՝ 3, Ղադոյի դպրոց՝ 6, Քարսեպի դպրոց՝ 2, Կոկիոյի դպրոց՝ 5, Մարտունիի դպրոց՝ 3, Մոդեգամի դպրոց՝ 1, Մյասնիկյանի դպրոց՝ 1, Մուրջախեթի դպրոց՝ 4, Պտենայի դպրոց՝ 5, Թախչայի դպրոց՝ 0 և Չամդուրայի դպրոց՝ 0 առաջին դասարանցի։

tumanyan

rusac3