2019 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանից աշխարհի 53 երկիր արտահանվել է մոտ 86 միլիոն շիշ (0,75 լ) գինի, ինչը 10 տոկոսով ավել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Արտահանվող գինու արժեքը հասնում է 220 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը 20 տոկոսով ավել է, 2018 թվականի ցուցանիշից: Տվյալները հրապարակել է գինու ազգային գործակալությունը:
Ըստ նրանց, 2018 թվականին Վրաստանից արտահանվել է 86,2 միլիոն շիշ գինի, ինչը վերջին 30 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:
«Ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով, արդեն կարելի է ասել, որ 2019 թվականը նույնպես կավարտվի նոր ռեկորդով, քանի որ ավանդաբար, դեկտեմբեր ամիսը արտահանման քանակով բարձր է կանգնած մյուս ամիսներից», – ասված է գինու ազգային գործակալության հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով, աճ է գրանցվել վրացական գինու ռազմավարական շուկաներում՝ Լեհաստան՝ 24 տոկոս (3 746 092 շիշ), Չինաստան՝ 2 տոկոս (6 323 463), ԱՄՆ՝ 48 տոկոս (660 874 շիշ) և Մեծ Բրիտանիա՝ 22 տոկոս (126 493):
Աճ է նկատվում նաև հետևյալ երկրներում, Լիտվա՝ 48 տոկոս (653 322 շիշ), Գերմանիա՝ 40 տոկոս (615 723), Բելառուս՝ 68 տոկոս (2 505 617), Իսրայել՝ 81 տոկոս (287 023), Էստոնիա՝ 27 տոկոս (648 884), Ռուսաստան՝ 11 տոկոս (53 964 172), Մոլդովա՝ 8551 տոկոս (612 524), Նիդեռլանդներ՝ 22 տոկոս (88 114), Չեխիա՝ 17 տոկոս (67 584), Շվեդիա՝ 562 տոկոս (78 390), Բուլղարիա՝ 23 տոկոս (32 934), Մոնղոլիա՝ հինգ տոկոս (224 652) և այլն:
11 ամսվա տվյալներով, տարբեր ծավալներով Վրաստանից գինի է արտահանել 323 ընկերություն:
Բացի այդ, աշխարհի 24 երկրներ է արտահանվել մոտ 28,4 միլիոն շիշ (0,5 լ) բրենդի, ինչը 60 տոկոսով ավելին է, քան 2018 թվականի ցուցանիշը: Բրենդիի արտահանումից ստացված եկամուտը կազմել է 60,7 միլիոն դոլար (աճը 67 տոկոս): Աշխարհի 28 երկրներ արտահանվել է մոտ 585,000 շիշ (0,5 լ) ճաճա, արտահանումը աճել է 63%-ով: Ճաճայի արտահանումից ստացած եկամուտը կազմել է 1,6 միլիոն դոլար (աճը՝ 56 տոկոս):