Իրավապահ մարմինները Սամցխե-Ջավախքում ծառերի անօրինական հատման մեղադրանքով ձերբակալել են չորս քաղաքացու, ինչպես նաև մեկ անձ ձերբակալվել է անտառտնտեսության տեխնիկական պահանջների խախտման մեղադրանքով:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով, Բորժոմի և Ադիգենի շրջաններում իրավապահ մարմինները վերոնշյալ անձանց ավտոմեքենաներից առգրավել են ապօրինի կտրված ծառեր:
Հետաքննություն է կատարվում անօրինական հատումների և տեխնիկական պահանջների խախտման հոդվածով:
Լուսինե Աստոյան