Մեզ համար կենսական նշանակություն ունի այն, որ մենք ունենք Վրաստանում շատ բարձր մակարդակի մեդիա բազմակարծություն և լրատվամիջոցների ազատություն», – ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն լրագրողներին՝ «Ռուսթավի 2»-ում տեղի ունեցած իրադարձությունների և հեռուստաընկերությունից «Կուրիեր» լրատվական ծառայության թիմի հեռանալու մասին:
Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, թե «Ռուսթավի 2»-ի գործով հետապնդվում են իշխանությունների շահերը, վարչապետն ասել է հետևյալը. «Ցավոք, վրացական քաղաքականության մեջ ավանդույթ է դարձել միմյանց հետ բոլորովին կապ չունեցող հանգամանքներն իրար կապելը, և այս դեպքում մենք գործ ունենք նույն բանի հետ: Ես ուզում եմ ասել ամենակարևորը, մեզ համար կենսական նշանակություն ունի այն, որ մենք ունենք Վրաստանում շատ բարձր մակարդակի լրատվամիջոցների բազմակարծություն և լրատվամիջոցների ազատություն, և ապագայում սա ևս կլինի», – հայտարարել է Մամուկա Բախտաձեն: