Վաչիան գյուղի ավտոճանապարհով գրեթե հնարավոր չէ երթևեկել: Փոսառատ ճանապարհը իսկական փորձություն է վարորդների համար հատկապես ձյան հալոցքից հետո: Ճանապարհի այս հատվածը վերանորոգվելու է այս տարի, սակայն դեռ պարզ չէ կոնկրետ երբ:

Ախալքալաք-Կարծախ ճանապարհը, մինչև Թուրքիայի հետ սահմանը, աստիճանաբար քանդվում է, հսկայական փոսեր են առաջացել, որոնք խոչընդոտում են երթևեկությանը:

Այս ճանապարհով հիմնականում բեռնատարներն են երթևեկում, որոնք Թուրքիա-Վրաստան տոննաներով բեռներ են տեղափոխում:

Ճանապարհը սպասարկում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: Մեզ հետ զրույցում ընկերությունից ասացին, որ Վաչիանի հատվածի փոսերը կլցնեն ավազով կամ այլ նյութերով, որպեսզի երթևեկությունը մի փոքր կարգավորվի: Սակայն այդտեղի մոտ 800 մետր ճանապարհահատվածը այս տարի վերանորոգվելու է հիմնովին: Ճանապարհների վարչության աշխատակիցները եղել են տեղում և գնահատել են վիճակը: Կկազմվի վերանորոգման նախագիծը, հետո կհայտարարվի տենդեր-մրցույթ, ինչից հետո նոր կլինի վերանորոգումը:

janaparh

Մինչ այդ Վաչիան գյուղի դպրոցականներն ու բոլոր նրանք, որվքեր երթևեկում են տվյալ ճանապարհով, ստիպված են համբերությամբ զինվել: