2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը յուրաքանչյուր մունիցիպալիտետ քայլ առ քայլ պետք է ապահովի վաղ և նախադպորցական հաստատությունների հավատարմագրումը։
Փոփոխությունները «Վաղ և նախադպրոցական դաստիարակության ու կրթության մասին» օրենքում է կատարվել։ Այդ փոփոխությունների հեղինակներն են խորհրդարանի մեծամասնության անդամներ Էկա Բեսելիան և Գեդեվան Փոփխաձեն։
Նախաձեռնողների բացատրությամբ նշված օրենքն ընդունվել է 2016 թվականին, ըստ որի էլ նախադպրոցական կրթության բարեփոխումները համատեղում են հինգ ուղղություններ: Հաստատություններում նախադպրոցական դաստիարակության ու կրթության պետական ստանդարտների մշակում, շենքերի, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի կազմակերպում, սանիտարահիգենիկ պայմանների պաշտպանություն, սննդի և սննդային համակարգի ստանդարտների մշակում, ինչպես նաև հաստատություններում համապատասխան որակավորումներով և փորձառու մարդկային ռեսուրսների ապահովում: