Այսօրվանից Վրաստանում ուսումնական գործընթացի վերսկսման հետ մեկտեղ եթեր է վերադառնում նաև «Հեռուստադպրոց» նախագիծը:

Հեռուստադպրոցը եթերում է առավոտյան, ժամը 09:00-ից:

Վրաստանի 10 քաղաքներում և Աջարիայի շրջանում ուսումնական գործընթացը վերսկսվել է հեռավար ռեժիմում:

Ըստ Կրթության նախարարի համապատասխան հրամանի, հունվարի 18-ին ուսումնական գործընթացը հեռավար ուսուցման լրիվ էլեկտրոնային մոդելի կիրառմամբ կսկսվի հետևյալ քաղաքներում՝ Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի, Թելավի, Զուգդիդի, Զեստափոնի, Գորի, Փոթի, Մառնեուլի և Գարդաբանի քաղաքներում: Աջարիայի Ինքնավար Հանրապետության տարածքում գործող հանրակրթական հաստատությունները նույնպես հեռակա կշարունակեն ուսումնական գործընթացը:

Ախալքալաք քաղաքի դպրոցներում նույնպես ուսումնական պրոցեսը վերսկսվել է հեռավար կարգով, իսկ գյուղական դպրոցներում՝ դասասենյակներում:

Ախալքալաքի որոշ դպրոցներում ուսումնական պրոցեսը կսկսվի առցանց