Մայիսի 14-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում նշեցին եռատոնը։ Միջոցառմանը մասնակցում էին կենտրոնի բոլոր խմբակների սաները, բացառությամբ փոքրերի պարային խմբակին։

Միջոցառման բացմանը ողջյունի խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանը, ով շնորհավորելով ներկաներին եռատոնի կապակցությամբ ասաց.
«Չնայած հաղթանակի օրվանից ուշ, բայց սիրով ու մեծ հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս եռատոնի կապակցությամբ, ցանկանում եմ բոլոր ազգերին խաղաղություն»։

Կենտրոնի սաները հաղթական տրամադրությամբ օրը վերածեցին տոնի՝ ներկայացնելով մարտական ու հաղթական տեսարանները իրենց պատկերացմամբ ու ինչ-որ տեղ նաև մանկական աչքերով։