Ախալքալաքի լողավազանը, որը ամռանը վերանորոգման աշխատանքների համար փակվել էր ընդամենը մեկ ամսով, փակ է արդեն ուղիղ 4 ամիս: Երբ այն նորից կգործի, դեռևս պարզ չէ:
Ախալքալաքի լողավազանը չի գործում 2018 թվականի օգոստոսի 1-ից: Փակման նախնական պատճառն այն է, որ մաքրման աշխատանքները վերափոխվել են կոյուղու խնդիրների: Համակարգը չէր աշխատում, եւ ջուրը կուտակվում էր նկուղային մասում: Անսարքությունների շտկման աշխատանքները բազմիցս հետաձգվում էին: Տնօրեն Աշոտ Խանոյանի խոսքերով, ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն տաքացնել լողավազանի ջուրը, բայց նա չի շտապում ասել բացման ճշգրիտ օրը:
«Լողավազանի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, մնում է տաքացնել ջուրը: Շուտով կբացվենք: Խնդիրներ չեն եղել: Ձգձգման խնդիրը միայն փաստաթղթերի գործընթացն էր: Մինչ դրանք հանվեցին տենդեր-մրցույթի, մինչեւ … դա բավական երկար գործընթաց է: Մենք մոտավորապես կբացվենք այն ժամանակ, երբ ջուրը կտաքանա: Կոնկրետ օր չեմ կարող նշել, որ չստացվի, որ նորից ինչ-որ բան տեղի ունենա, նույն օրը չբացվի, եւ ես մեղավոր լինեմ: Երբ ջուրը կտաքանա, այդ ժամանակ էլ կբացվենք: Քանի անգամ նշված ժամկետները հետաձգվեցին, ինչ-որ բան այնպես չէր: Այս պահի դրությամբ խնդիրներ չկան:», – ասում է լողավազանի տնօրեն Աշոը Խանոյան:
Ախալքալաքի լողավազանը, տեղական բյուջեից տարեկան ստանում է 130 հազար լարի դրամական օժանդակություն, իսկ տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 15 000 լարի: