Ամբողջ Վրաստանում քաղաքները պատրաստվում են նոր տարվան՝ զարդարելով և ամանորյա ծրագրեր կազմելով: Իսկ Ախալքալաքում դեռ քաղաքի զարդարման տենդերը չի հայտարարված, ու ծրագիրը շատ նման է անցյալ տարվա ծրագրին:
Դեկտեմբերի 11-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն վերանայեց 2018 թվականի բյուջեյի փոփոխությունները: Փոփոխության ենթակա այլ թվարկված կետերի շարքում էր «Ամանորյա զարդարանք և տոնածառ քաղաքում և գյուղերում» կետը: Ախալքալաքի քաղաքապետարանը խնդրել էր ամանորյա զարդարանքի համար նախատեսված գումարը ավելացնել և տրամադրել էր 19,500 լարի: Սկզբում ամանորյա զարդարանքի համար նախատեսված գումարը կազմում էր 4500 լարի: Այժմ 4500 լարին պահանջվում է գյուղերի զարդարման համար, իսկ մնացած գումարը՝ քաղաքի:
Տարիներ շարունակ Ախալքալաքի քաղաքապետարանը, բյուջեի հաստատման ժամանակ, չնչին գումար է հատկացնում Ամանորյա տոների համար, ու տարեվերջին ստիպված են ավելացնել այդ գումարը, քանի որ, օրինակ, 4500 լարիով պատշաճ զարդարել քաղաքը ոչ մի կերպ չի ստացվում: Իսկ տարածաշրջանի այլ մունիցիպալիտետներն այդ նպատակի համար ավելի շատ են ծախսում:
Անցյալ տարի, հատկացված միջոցների մեծ մասը ծախսվեց Ամանորյա գլխավոր տոնածառի գնման համար: Այս տարի տոնածառ գնելու կարիք չկա: 15000 լարի գումարով նախատեսվում է ձեռք բերել տոնածառի լույսեր, խաղալիքներ ու այլ լուսային զարդարանքներ, ինչպես նաև այստեղ ներառված են տեղադրման և այլ ծախսերը: Այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն դեռևս չի հաստատել տվյալ գումարը:
Ինչ վերաբերում է ծրագրին, ըստ Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովի, բոլոր մունիցիպալ հաստատություններում դեկտեմբերի 15-ից կանցկացվեն Ամանորյա միջոցառումներ:
«Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ համերգ կլինի մանկապարտեզների Մշակույթի տան և երաժշտական դպրոցի երեխաների համար, քաղաքային այգում, մոտավորապես ամսու 25-ին, կամ մեկ օր շուտ, կամ ուշ՝ կախված եղանակից: Համերգ-դիսկոտեկում տղաները նախորդ տարի ցանկություն հայտնեցին, և մենք ունկնդրեցինք էսդտրադային երաժշտություն: Այս տարի նույնպես ուզում ենք կանչել նրանց: Նույն, ուղղակի կրճատված ծրագիրը կիրականացնենք նախկին զինվորական ավանի տարածքում: Նման ծրագիր ունենք նաև քաղաքի հարավային մասի՝ գիշերօթիկ դպրոցի տարածքի համար: Եվ գլխավորը, 31-ին, ժամը 5-6-ը (17: 00-18: 00) մենք կսկսենք Ամանորյա ծրագիրը, կկառուցենք բեմը: Այս տարի ունենք հովանավոր », – պատմում է Վալերի Ստելմաշովը:
Տեղական իշխանությունների աշխատանքն այս տարի մեծապես թեթևացնում է «Մուրջի» անսամբլի գեղարվեստական ղեկավարը և անսամբլում պարող երեխաների ծնողները:
«Մենք Ամանորյա համերգի համար կկառուցենք բեմ, պատրաստվում ենք բացօթյա գալա համերգ անցկացնել: Ես գնացել էի քաղաքապետարան իմանալու թե ինչ են պատրաստում Նոր տարվա համար: Նրանք ասացին, որ գաղափարներ կան, բայց բավարար ֆինանսական միջոցներ չունեն: Աստծո կամոք ինձ հանդիպեցին լավ մարդիկ, ովքեր կօգնեն ինձ այս հարցում՝ Մուրադյանները և Գիորգի Զազաձեն կօգնեն, կօգնեն Թբիլիսիից իմ ընկերները, ովքեր կուղարկեն մեծ պաստառ, որի վրա գրված կլինի է «Շնորհավոր Ամանոր»: Ընկերներս լուսավորում կտան, իմ աշակերտի հայրը սարքավորումները կտրամադրի»- ասում է «Մուրջի» անսամբլի պարուսույց և ղեկավար Գիորգի Մետրեվելին :
Ըստ Մետրեվելիի, քաղաքապետարանը ֆինանսապես չի օգնի, այս ամենը տեղի կունենա կամավորների հաշվին: Նախապատրաստումը կսկսվի 28-29-ին, համերգը՝ 31-ին: Բեմը կլինի Մշակույթի տան դիմաց: Քաղաքապետարանն այս ժամանակահատվածում կօգնի փակել ճանապարհները: Բեմի վրա կլինի հատուկ ծածկ, որը կուղարկվի Թուրքիայից: Կլինի նաև լուսավորությունը: Բեմի բարձրությունը կլինի 1,40 մետր, իսկ լայնությունըё 10 մետր: Դա թույլ կտա շուրջ 40 հոգու պարել բեմի վրա:
Ախալքալաքի քաղաքապետարանը բազմիցս քննարկել է բեմի գնման թեման: Այս մասին խոսակցություններ էին ընթանում նաև այն ժամանակ, երբ Ախալքալաքի մունիցիպալիտետի իշխանությունները պատրաստվում էին տոնել քաղաքի օրը:
Քրիստինե Մարաբյան