Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները եւ քաղաքապետարանի աշխատակիցները հանդիպել են Հանրային ռեեստրի գրանցման բաժնի աշխատակիցների հետ: Քննարկման թեման Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական հողերի խնդրահարույց գրանցումն էր:

Հանդիպումը տեղի է ունեցել պատգամավորների եւ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահի նախաձեռնությամբ:

Հանրային ռեեստրի գրանցման գործակալության աշխատակից Գիորգի Կատաբաձեն, առաջին հերթին հակիրճ ներկայացրեց օրենքը եւ ասաց, որ օրենքում իսկապես թերություններ կան, եւ որ պատրաստվում է նոր օրինագիծ, որը շուտով մտցվելու է խորհրդարան քննարկման, և այս օրենքը նախատեսում է բազմաթիվ խնդրահարույց հարցեր:

Սակրեբուլոյի պատգամավորները Հանրային ռեեստրի դեպարտամենտի աշխատակիցներին ներկայացրեցին գյուղատնտեսական հողերի գրանցման գործընթացում առաջացող խնդիրները՝

– Մունիցիպալիտետում մեծամասնությունը չունի հողի Հանձնման-ընդունման վկայական (հողատարածքի անձնագիր), առանց որի հնարավոր չէ գրանցել հողատարածքը:

– Շատերն ընտանիքում օտարերկրյա քաղաքացիներ ունեն: Հողային բարեփոխման ժամանակ նրանք Վրաստանի քաղաքացիներ էին:

– Շատերի հողատարածքները գտնվում են հինգ, վեց, նույնիսկ 10 տեղերում, եւ գրանցման համար անհրաժեշտ է յուրաքանչյուրի առանձին օդային լուսանկարը: Արդյունքում, մարդկանց համար շատ թանկ է դա, մեկ հողատարածքի օդային լուսանկարը արժե 80 լարի:

– Արոտավայրի գրանցումը

Հարց առաջադրվեց նաեւ, թե ինչ պետք է անել, եթե կնիքը հստակ չէ Հանձնման-ընդունման փաստաթղթի վրա:

Գիորգի Կատաբաձեն եւ նրա գործընկերները մասնավորապես ասացին, որ ամենայն հավանականությամբ, կներդրվի համակարգային գրանցում, եւ նոր լիազորություններ կտրվեն օրինականացման հանձնաժողովներին, ինչպես նաեւ ասեցին, որ օդային լուսանկարների սուբսիդավորումը հավանաբար կվերսկսվի, երբ ընդունվի նոր օրենքը:

Գիորգի Կատաբաձեն նաեւ ասաց, որ հանդիպման ժամանակ նշված բոլոր խնդիրների մասին կհաղորդի համապատասխան մարդկանց:

«Իհարկե, այդ խնդիրները պետք է լուծվեն, նման խնդիրներ կան բոլոր մունիցիպալիտետներում: 1990-ական թվականներին սխալներ կատարվեցին ինչ-որ մեկի մեղքով: Նոր օրինագիծը մասամբ կլուծի այդ խնդիրները, բայց ամբողջությամբ լուծել դրանք հնարավոր չէ, այդպիսին է մեր իրականությունը: Ամեն դեպքում, մենք աշխատում ենք դրանց վրա », – ասել է Գիորգի Կատաբաձեն:

Ախալքալաքի մունիցիպալիտետում մոտավոր հաշվարկներով բնակչության միայն 30-40% -ն է գրանցել են իրենց հողերը: Չգրանցված հողերը առաջացնում են խնդիրներ նաև բերքի ապահովագրության ընթացքում:

Շուշան Շիրինյան