Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղում մինի մարզադաշտի շինարարությունը, որը մեկնարկել էր նախորդ տարի՝ 2020 թվականին, կշարունակվի և կավարտվի այս տարի: Սկզբում մարզադաշտը նախագծված էր ավելի փոքր չափերով, քան անհրաժեշտ է, իսկ այս տարի ուղղվում է նախորդ տարվա սխալը:
Տեղական բյուջեից հատկացվել է 18 615 լարի` նախագծում կատարված սխալները «շտկման» և որոշ այլ աշխատանքների համար: Շինարարական աշխատանքները շուտով կսկսվեն: Կիրովական գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ռուստամ Մովսիսյանի խոսքով՝ շինարարությունը սկսվել էր նախորդ տարի, սակայն այն անավարտ է մնացել: Նրա հավաստիացմամբ՝ նախորդ տարի նախագծում սխալ էր թույլատրվել, մարզադաշտը չէր համապատասխանում չափանիշներին:
Ներկայումս մարզադաշտի երկարությունը 26 մետր է, իսկ լայնությունը՝ 18 մետր: Ըստ Կիրովական գյուղում քաղաքապետի ներկայացուցչի, մարզադաշտն այս տարի կընդհարձակվի եւ կունենա 30 մետր երկարություն:
«Գյուղում մինի մարզադաշտը կընդարձակվի, կցանկապատվի , նաև կտեղադրվեն ֆուտբոլի դարպասներ: Մենք նաև կտեղադրենք լուսավորության համար չորս հենասյուն», – ասում է նա:
Հիշեցնենք, որ անցյալ 2020 թվականին, Կիրովական գյուղում մինի մարզադաշտ կառուցելու համար տեղական բյուջեից հատկացվել էր 11 882 լարի:
Ինչո՞ւ է եղել նախագծային սխալ, որ փուլում է այն թույլատրվել և որոշ այլ մանրամասներ JNEWS-ը կներկայացնի հաջորդ նյութերում: