Նոյեմբերի 29-ին Ախալքալաքի զարգացման խումբը (LAG) հայտարարել է նախագծային առաջարկների մրցույթի երկրորդ փուլը, առաջնահերթությունում են նորարարական ծրագրերը: Հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 28-ը:
Յուրաքանչյուրը, ով ունի գաղափար և կարծում է, որ դրա իրականացումը կնպաստի մունիցիպալիտետի զարգացմանը` Ախալքալաքի տեղական զարգացման խմբի կողմից մշակված 4 ռազմավարական գերակայություններին համապատասխան, կարող է մասնակցել մրցույթին
Դրամաշնորհային ծրագիրը ներառում է հետևյալ գերակայությունները.
1. Տեղական եկամուտների ընդլայնում և տեղական տնտեսության կայուն զարգացման խթանում;
2. Սոցիալական ինտեգրման բարելավում, մեծ ուշադրություն դարձնելով կրթության, մշակույթի, երիտասարդության և գենդերային հավասարության վրա;
3. Տեղական զբոսաշրջային ներուժի ընդլայնում և տեղական մշակութային ժառանգության պահպանման և գնահատմանն աջակցություն;
4. Բնապահպանական միջավայրի բարելավում և մունիցիպալիտետում էկոլոգիապես անվտանգ գործունեության ծավալում:
Բացի այդ, նախագծի համակարգող, Վրաստանի հասարակական հարցերի ինստիտուտի (GIPA) աշխատակից՝ Քեթևան Ռուխաձեի խոսքերով, Ախալքալաքի զարգացման խմբի ռազմավարությունը խրախուսում է նորարարությունը տարածաշրջանում, և, հետևաբար, առաջնահերթ կֆինանսավորվեն տարածաշրջանի համար անսովոր նորարարական ծրագրերը:
Նախագծեր կարող են ներկայացնել բիզնես կազմակերպությունները, ասոցիացիաները, կոոպերատիվները, պետական գերատեսչությունները, համայնքային խմբերը, ֆիզիկական անձինք:
Մրցույթը տեղի է ունենում երեք փուլով՝ հետաքրքրության արտահայտման ներկայացում, լրիվ առաջարկի ներկայացում, տեխնիկական գնահատում: Ընտրության գործընթացը կիրականացվի յուրաքանչյուր փուլում, և յուրաքանչյուր ծրագրի հայտ վերջնականապես կհաստատվի կամ կմերժվի տեղական զարգացման խմբի անդամների մեծամասնության որոշման հիմքով:
Նվազագույն դրամաշնորհային գումարը կազմում է 1000 լարի, միջինը՝ 50 000, իսկ առավելագույն գումարը՝ 150 000 լարի:
Համաֆինանսավորումը պարտադիր է և կազմում է կոմերցիոն ձեռնարկատիրությունների համար՝ առնվազն 35%, մունիցիպալ և պետական կազմակերպությունների համար` 35%, գյուղատնտեսական կոոպերատիվների համար՝ 20%, հասարակական կազմակերպությունների համար` 15%, տեղական համայնքների և ֆիզիկական անձանց համար՝ 15%:
Հայտը պետք է համապատասխանի առնվազն մեկ նպատակին:
Ցանկացողները պիտի լրացնեն առցանց ձևը LAG- ի կայքում: Կոնսուլտացիայի համար դիմել LAG- ի Ախալքալաքի գրասենյակ՝ Գուսան Հավասու փող. №7:
Ախալքալաքում տեղական զարգացման խումբը (LAG) ստեղծվել և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից «Եվրոպական հարևանության, գյուղատնտեսության և Վրաստանի գյուղական համայնքների զարգացման » ծրագրի (ENPARD2) շրջանակներում: ENPARD2- ը Վրաստանում իրականացվում է Հասարակության հետ կապերի ինստիտուտի (GIPA) գյուղատնտեսական զարգացման վարչության կողմից՝ Mercy Corps- ի, Elva- ի եւ West Cork- ի հետ համատեղ: