Ախալքալաքում պետական բյուջեի միջոցներով գյուղական ճանապարհների ասֆալտապատման երեք նախագիծ կիրականացվի, որի համար հատկացվել է 2 781 578 լարի:
2019 թվականին կասֆալտապատվի՝ Բարալեթ-Կաջո-Ալաթուման, Բավրա-Կարտիկամ-Աբուլ, Զակ-Բուղաշեն-Մերենիա-Իխտիլա գյուղական ճանապարհները:
Բարալեթ-Կաջո ճանապարհի ասֆալտապատումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում, 2018 թվականին կառուցվել է Բարալեթ-Կաջո ճանապարհահատվածը: Ընդհանուր առմամբ ծախսվել է 494 038 լարի, որից 400 000 լարին պետական հատկացում է եղել, իսկ մնացած 94 038 լարին տեղական բյուջեի:
Այս նախագծերն իրականացվում են պետական և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ:
Բարալեթ-Կաջո ճանապարհի ասֆալտապատման երկրորդ փուլը՝ Կաջո գյուղից մինչև Ալաթուման կազմում է 583 400 լարի, որից 470 000 լարին պետական բյուջեից է հատկացվել, իսկ մնացած 113 400 լարին տեղական:
Բավրա-Կարտիկամ-Աբուլ 2կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է 1 048 150 լարի, որից 100 000 լարին պետբյուջեից, իսկ 48 150 լարին տեղական:
Ախալքալաք-Արագվա-Գոման ավտոճանապարհը միացնելով Զակ-Բուղաշեն-Մերենիա-Իխտիլա 1,3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման համար կծախսվի շուրջ 655 990, պետական բյուջեից՝ 630 000, իսկ տեղական բյուջեից՝ 25 990 լարի:
Այս երեք նախագծերի իրականացման համար, ընդհանուր առմամբ կծախսվի 2 781 578 լարի, որից 2 500 000 լարին պետական բյուջեից, իսկ 281 578 լարին տեղական բյուջեից: