Թափառող շներին բռնելու, ստերջացնելու, կաստրացիայի, պատվաստման, նույնականացման և վերադարձի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիայի մրցույթը տեղի է ունեցել երկրորդ անգամ։ Այն շահել է «Դոգի Դոկ» ՍՊԸ-ն՝ մունիցիպալիտետի համար նոր ընկերությունը։ Ներկայիս դրությամբ ընթանում է ընտրության/գնահատման գործընթացը:
Մրցույթը շահել է «Դոգի Դոկ» ՍՊԸ-ն՝ 20 789 լարիի չափով, իսկ նախնական գումարը 25 986 լարի էր։ Մրցույթի համաձայն՝ նախատեսվում է բռնել 142 անօթևան շուն, ծառայությունը պետք է մատուցվի մինչև դեկտեմբերի 31-ը։ Ընթացակարգերն ավարտելուց հետո շները պետք է նույնականացվեն և հետ վերադարձվեն Ախալքալաք, կամ, անհրաժեշտության դեպքում, էֆթանազիայի ենթարկվեն:
Հիշեցնենք, որ մունիցիպալիտետն անօթևան շներին բռնելու մրցույթը հայտարարում է արդեն երկրորդ անգամ։ Նախկինում այն հայտարարվել էր ապրիլի 19-ին 25 986 լարիի չափով, ինչպես և նոր մրցույթը։ Առաջին մրցույթը, քաղաքապետարանի աշխատակիցների պնդմամբ, դադարեցվել էր տեխնիկական պատճառներով: Դրա հետ մեկտեղ, նոր մրցույթի գումարը չի փոխվել, նաև չեն փոխվել տեխնիկական պահանջները։
Նշենք, որ Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս մունիցիպալիտետում 2024 թվականի սկզբից 40 շան կծոց է գրանցվել։ Ընդ որում, ապրիլի 26-ի դրությամբ այս ցուցանիշը եղել է 31, ուստի մեկ ամսվա ընթացքում նման դեպքերի թիվն աճել է 9-ով։